Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աշխաբադում «Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի» շրջանակում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել են ռուս-ուկրաինական պատերազմում համապարփակ խաղաղության հասնելու ջանքերը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։                
 

Ծառուկյանը վերադարձա՞վ

Ծառուկյանը վերադարձա՞վ
09.06.2015 | 00:13

Աբովյանում տեղի ունեցած ընտրությունները բավականին հետաքրքիր ցուցիչ ունեն իրենց խորքում: Ճիշտ է, շատ քչերն էին կասկածում, որ հաղթելու է Ծառուկյանի հովանավորյալ Վահագն Գևորգյանը, այնուհանդերձ, «դժվար» ձեռք բերված այս հաղթանակով, «Հայաստան» կինոթատրոնի բացման ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին կանգնած ճերմակազգեստ Գագիկ Ծառուկյանը «վերադառնում» է: Այո, վերադառնում է մեծ քաղաքականություն: Բայց արդեն հակառակ կողմից: Իշխանական մեր աղբյուրները տեղեկացնում են, որ երբ ի վերջո կհայտարարվի, թե անցում է կատարվում խորհրդարանական կառավարման համակարգին, «Ծառուկյանի բոլոր ռեսուրսներն անհրաժեշտ կլինի օգտագործել արդեն ոչ թե Քոչարյան-Օսկանյան տանդեմում, այլ` հանրապետական»: Բանն այն է, որ իշխանությունները որոշակի մտավախություն ունեն, որ ոչ միայն ներքին, այլև արտաքին շատ խաղացողներ կփորձեն սահմանադրական հանաքվեի օրերին Հայաստանում իրավիճակ փոխել, իշխանական թափանիվի տակ ցցեր խրել, ու այդ իրավիճակում պետք չէ Ծառուկյանին թողնել «քաղաքականությունից դուրս». Ծառուկյանն այդ օրերին «կմտնի համաշխարհային սովնարկոմ», բայց միայն Սերժ Սարգսյանի քարտ-բլանշով, նրա կողքին մեկընդմիշտ կանգնելու պատրաստ, որպես «սպիտակ» խաղացող:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ